Հայ-իրանական հարաբերություններ
Հայաստանի և Իրանի միջև հարաբերություններն ունեն հազարավոր տարիների պատմություն։ Մարաստանի կայսրության փլուզումից ի վեր երկու երկրների ժողովուրդնըրի միջև հաստատվել են մշակութային և պատմական կապեր։ Հայաստանն անկախացումից հետո բարիդրացիական հարաբերություններ է հաստատել Իրանի Իսլամական Հանրապետության հետ։ Ունենալով փակ սահման Թուրքիայի և Ադրբեջանի հետ՝ Հայաստանի Հանրապետությունը մեծապես կարևորում է կապը Իրանի հետ և վերջինիս համարում է իր ռազմավարական դաշնակիցը։ Հայաստանի անկախացումից հետո Իրանի հետ աստիճանաբար սկսեցին հաստատվել սերտ, բարիդրացիական հարաբերություններ բոլոր բնագավառներում։ Արդյունավետ համագործակցություն ծավալվեց էներգետիկայի, տրանսպորտի, բնապահպանության, առողջապահության, գյուղատնտեսության, գիտության, կրթության, մշակույթի բնագավառներում, ինչպես նաև միջմարզային գործակցության ոլորտում։ Սկսեցին կյանքի կոչվել ռազմավարական բնույթի նախագծեր։
Հայաստանն Իրանից ներկրում է կենդանիներ, սննդամթերք, հանքահումքային արտադրանք, մոլիբդեն, էլեկտրաէներգիա, քիմիկատներ, ավտոմեքենաներ, սարքավորումներ և արդյունաբերական ապրանքներ և արտահանվում է հանքահումքային արտադրանք, փայտ, սննդամթերք, էլեկտրաէներգիա։
Իրանից Հայաստան են ներկրվում հետևյալ ապրանքատեսակները՝ գազ, բիտում, նավթ, նավթամթերք, տնտեսական ապրանքեր, պարարտանյութեր, ապակի, միրգ, բանջարեղեն և այլն։
Հայ-վրացական հարաբերություններ, պաշտոնական հարաբերություններ երկու հարևան երկրների՝ Հայաստանի և Վրաստա-նի միջև։ Դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992 թվականի հուլիսի 17-ին։ Չնայած այն հանգամանքին, որ Վրաստանի և Հայաստանի միջև կնքված են ավելի քան 80 պայմանագրեր, այդուհանդերձ երկրների միջև հարաբերությունները միանշանակ չեն։ Հայաստանն անդամակցում է ԵԱՏՄ-ին և ունի լարված հարաբերություններ Ադրբեջանի հետ։ Վրաստանը ունի լարված հարաբերություններ Ռուսաստանի հետ և սերտ համագործակցում է Թուրքիայի և Ադրբեջանի հետ։ Վրաստանը պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի դեմ՝ Դոնբասի ճգնաժամի հետ կապված։
Վրաստանը և Հայաստանը հնում մեկ պետության կազմում են եղել: 13-րդ դարում, մինչ մոնղոլական արշավանքները, ժամանակակից Հայաստանի մեծ մասը կախվածության մեջ է եղել Վրաց թագավորությունից: Հետագայում հայկական և վրացական հողերը եղել են Օսմանյան կայսրության և Սեֆյան Պարսկաստանի կազմում, իսկ 19-րդ դարում Վրաստանը և Հայաստանը անցան Ռուսական կայսրության կազմը: 20-րդ դարում Վրաստանը և Հայաստանը անցել են ԽՍՀՄ կազմը: Երկու հանրապետություններն էլ մասնակցել են Երկրորդ համաշխարհային պատերազմին: Վերակառուցման ժամանակ Հայաստանը և Վրաստանը պայքարել են ԽՍՀՄ կազմից դուրս գալու համար՝ Մերձբալթյան երկրների հետ միասին և նույնիսկ հրաժարվել են ԽՍՀՄ պահպանման հանրաքվե անցկացնել
3 thoughts on “Հայ-իրանական և հայ-վրացական հարաբերությունները”