ԵՂԻՇԵ ՉԱՐԵՆՑ

<<Նավզիկե>> պոեմը Չարենցը գրում է կյանքի այդ դժվարին ժամանակներում: Պոեմը բնույթով քնարական է: Հեղինակն այս պոեմը համարել է իր «ամենաչքնաղ երկը» և նվիրել իր երկու կանանց՝ Արփենիկին և Իզաբելլային: Նավզիկեն փեակների արքա Ալքինոոսի դուստրն էր: Դեպի Իթակե նավարկելիս նավաբեկության պատճառով ալիքները Ոդիսևսին նետում են փեակների կղզի: Նավզիկեն գտնում է կիսամեռ Ոդիսևսին, նրան ներկայացնում հորը, ինչից հետո պարզվում է Ոդիսևսի՝ ո՛վ լինելը, եւ արքայի օգնությամբ նա շարունակում է նավարկել դեպի հայրենիք: 30-ականներին Չարենցը իր Նավզիկեին է փնտրում, սակայն այդպես էլ չհանդիպեց Նավզիկեին և բանտում մահացավ։ 

Այս պոեմի առաջին գլուխը նվիրված է Իզաբելլային, որտեղ նկարագրում է նրան։ Կարևոր է մեջբերել Չարենցի տողը. «Արկածներիս կարմիր կարոտներում փնտրած՝
Ինձ չըժպտաց և ո՛չ մի Նավզիկե,—
Եվ ինչ տալու էի ես աշխարհում նրանց—
Իմ չսիրած աղջիկ, տվեցի քեզ…» Երկրորդ և երրորդ գլուխները արդեն նվիրված են իր առաջին կնոջը՝ Արփենիկ Չարենցի հիշատակին։ Նրանց երկուսին էլ համեմատում է նայադների հետ։ Իսկ չորրորդ գլուխը նվիրված է Իզաբելլային ով նույնպես Չարենցի կինն էր։Դուստրերը Իզաբելլայից են։

1916թ. Ազգային կեցության ուղիների որոնման ճանապարհին Չարենցը գրում է «Վահագն» երկը, որը, չնայած իր փոքր ծավալին (16 տող), համարվում է պոեմ: Չարենցը ընդամենը 18 տարեկան էր,երբ անդամագրվում է բանակում և կամավորական խմբերի հետ հասնում է Վան։
Մղջավանջը տեսած և ապրած բանաստեղծը բողոքում է նրանց դեմ, ովքեր իրական Հայաստանը ներկայացնելու փոխարեն առասպելական Հայաստան էին տեսնում։

Վահագնը եղել է հայոց ամենասիրված և ընդհանրական աստվածը։ Որոշ աղբյուրներում ու առասպելազրույցներում նաև վկայվում է որպես արեգակնային աստված։ Ըստ Անանիա Շիրակացու, ավանդաբար Վահագնի անվանը կապվող Հարդագողի ճանապարհը անվանել են նաև «Արեգական հին ճանապարհ»։ Ըստ առասպելաբանության, կենսատու լույս անձնավորող Վահագնը, որպես քաջ որսորդ, մարտնչում է խավարը, չար ու վնասակար ուժերը մարմնավորող վիշապների դեմ։ Այդ պատճառով էլ նրան տրվել է Վիշապաքաղ մականունը։ Հայոց բարձր լեռները դիտվել են իբրև Վահագնի երկրային սրբազան կայաններ։ Ըստ Վասպուրականի հայոց մեջ տարածված ավանդազրույցի, Արեգակը գիշերը ծովում լողանալուց հետո, առավոտյան երկինք է բարձրանում Վարագի (Վահագն) գագաթից, իսկ նրան հարատև ուղեկցում են 12 ոսկե գավազանակիրներ։

Թողնել մեկնաբանություն