Թմբկաբերդի առումը

Թաթուլ իշխան

Թաթուլ իշխանը քաջ էր։ Թումանյանը նախ նրան համեմատում է արծվի հետ, հետո ասում է որ Թըմկա բերդից Թաթուլն է իջնում։ Նրան համեմատում է սև ամպի և շանթի հետ, հետո ասում է էն Թըմկա ձորում Թաթուլն է կըռվում, էն թուրն է շաչում էնպես ահարկու։ Հետո այս խոսքերից հետո Թաթուլին նկարագրում է այսպես․

Ի՜նչ սարի արծիվ կըհասնի քաջին,

Ի՜նչ Շահ կըկանգնի նըրա առաջին։

Նադիր Շահ

Թումանյանը նրան նկարագրում է երկրակալ, ասում է որ ոսկի թագ ունի, նա ուներ փառք և գանձեր անհուն։

Թմկա տիրուհի

Թմկա տիրուհին սևաչյա էր, վարդի թերթերի պես շուրթեր ուներ, աչքերը նկարագրվում է ինչպես ծով, ճակատը ճերմակ էր։ Նրան այսպես էլ է նկարագրել Թումանյանը․

Նըրա սիրովն է հարբած էն հըսկան,
Նըրա ժպիտն է քաջին ուժ տալի,
Որ դաշտն է իջնում առյուծի նըման։

Վերլուծություն

Այս պոեմուի նախերգանքում Հովհաննես Թումանյանը  նկարագրում է մարդու դավաճանությունը: Յուրաքանրյուր

ոգ պետք է իմանա, որ մեկ օր ծնվում է, մեկ օր էլ` մահանում: Լինում են լավ ու վատ օրեր:

Պետք է մարդ լինի` աշխատասեր,բարի և ոչ` չար ու դավաճան:

Շահը երկար պայքարելով Թաթուլի դեմ և տեսնելով, որ ոչնչի չի կարողանում հասնել, դիմեց խորամանկ քայլի։ Նա ուղարկեց իր աշուղներից մեկին Թմբկաբերդի տիրուհու մոտ, որպեսզի նա արտահայտի Շահի սերը տիկնոջ հանդեպ։ Թմբկատիրուհին լսելով աշուղին ընկավ շփոթմունքի մեջ, քունը փախավ, չէր ուզում դավաճանել Թաթուլին, բայց Շահի հարստությունը ի վերջո գերեց նրան։
Կռվից հաղթանակով վերադարձած Թաթուլն ու իր զորքը, քեֆ կազմակերպեցին, բաժակները լցրեցին և այնքան խմեցին, որ իսկույն քնեցին։ Թաթուլը երազում տեսավ կնոջ դավաճանությունը, բայց մինչև հասկացավ, թե ինչ է կատարվում դավաճան կինը արդեն բացում էր դարպասները։ Շահը իր զորքով ներխուժեց Թմբկաբերդ և սպանեց Թաթուլին էլ, բոլոր բնակիչներին էլ։
Կռվից հետո Շահը հարցրեց թմբկատիրուհուն՝ ” Պատասխան տո՛ւր ինձ, մատնիչ սևաչյա, մի՞թե Թաթուլը քաջ չէր ու սիրուն․․․”

— Քաջ էր ու սիրուն քեզնից առավել․ Մի բարձր ու ազնիվ տղամարդ էր նա․ Կնոջ մատնությամբ ամրոց չէր առել, չէր եղել նա կյանքում խաբեբա, — պատասխանեց թմբկատիրուհին։

Շահը լսեց նրա պատասխանը և հանկարծ նրա մտքով մի բան արցավ՝ եթե թմկատիրուհին դավաճանել է Թաթուլին իր հարստության համար, ապա ինչ կարող է լինել, եթե գտնվի մի ուրիշ մեկը ով ավելի հարուստ կլինի․․․

Տիրուհին մատնել էր Թաթուլին և դավաճանել իր ամբեղջ ժողովրդին և այդ պատճառով ստացավ մեծագույն պատիժ՝ ընկավ ձորը Շահի դահիճի ձեռքերից։

Թողնել մեկնաբանություն