Երկու բանաստեղծություններնել Հայաստանի մասին է: Երկուսի մեջել նա նկարագրում է Հայաստանը: Առաջին բանաստեղծությունում(Հայրենիքիս հետ) նա նկարագրում է Հայաստանը ջարդված, կոտորված վիճակում: Այս բանաստեղծության առաջին տողերում նա նկարագրում է իրեն թե ինչպես է տխրում տեսնելով իր երկիրը: Մյուս տողերում նկարագրում է Հայաստանի վիճակը ջարդերի ժամանակ և հետո: Իսկ արդեն վերջին տողերում նա հավատում է, որ կգա արշալույսը վառ հագած, այսինքն մի օր կավարտվեն այս ջարդերը և Հայաստնաը կդառնա նոր և հզոր հայրենիք:
Հայոց լեռներում բանաստեղծության մեջ Թումանյանը ցույց է տալիս Հայաստանի անցած ճանապարհը։ Նկարագրում է Հայաստանի անցած ճանապարհը՝ Հայոց լեռներում,Դըժար լեռներում։ Նկարրագրում է հընուց տարվող գանձերը՝ Հայոց լեռներում, Բարձըր լեռներում։ Նկարագրում է Հայաստանին ջարդված օրդուների կողմից՝ Հայոց լեռներում, Արնոտ լեռներում։ Նկարագրում է հայոց քարվանը՝ Թալանված, ջարդված Ու հատված-հատված Հայոց լեռներում, Սուգի լեռներում։ ԵՎ վերջին տողերում նկարագրում է Հեռու աստղերին, Երկընքի ծերին նայող մեր աչքերը՝ Հայոց լեռներում, Կանաչ լեռներում։