Այս դպրոց իմ մուտքը սկսվեց <<Մուտքի ճամբարով>>։ Առաջին օրերին սկսեցինք ծանոթանալ դպրոցի կարգուկանոնի հետ։ Ստեղծեցինք մեր անհատական բլոգները, սովորեցինք օգտագործել մեր բլոգները, հրապարակել նյութերը, ունեցա գրառումներ <<Իմ մասին>> և <<Մուտքի ճամբար>> վերնագրերով։
<<Իմ մասին>> <<Մուտքի ճամբար>>
Սեպտեմբեր
Սեպտեմբերն անցավ նույնչափ հետաքրքիր ինչքան որ մուտքի ճամբարի օրերը։ Նախ իմացա որ ամեն տարի անց են կացվում ռազմամարզական ճամբարներ։ Ծանոթացա սովորողի անհատական ուսումնական պլանի հետ և ունեցա իմ անհատական ուսումնական պլանը։ Նախ ընտրեցի խորացված անգլերեն և մաթեմատիկա, ինպես նաև ընտրեցի լրացուցիչ առարկաների տեղեկատվական տեխնոլոգիաներ բաճինը, քանի որ ցանկանում էի խորանալ ծրագրավորման ոլորտում։ Իսկ սպորտային առարկաներից ընտրեցի ֆուտբոլ։
Հոկտեմբեր
Այս ամսիսը ինձ համար անցավ շատ հետաքրքիր։ Այս ամիսը ինձ համար ստացվեց հետաքրքիր, քանի որ ունեցա իմ առաջին նախագիծը, որի անվանումն էր<<Դպիր ամսագիր, տպավորություններ և ինչ է իրենից ներկայացնում այս ամսագիրը>>։ Ինպես նաև ունեցա սեպտեմբեր ամսվա իմ լավագույն հրապարակումը, որի անվանում էր <<Մխիթարյան միաբանություն>>։
<<Դպիր ամսագիր, տպավորություններ և ինչ է իրենից ներկայացնում այս ամսագիրը>> <<Մխիթարյան միաբանություն>>
Նոյեմբեր
Այս ամիսը անցավ շատ սահուն, ամսվա առաջին օրերը համընկնում էր կրթահամալիրի 30 ամյակի հետ և տեղի ունեցան հիանալի տոնակատարություններ։ Այս ամսվա ընթացքում իմ ունեցած հրապարակումներից կցանկանայի ներկայացնել անգլերեն առարկայից հետևյալ վերնագրով նյութը․ <<5 reasons why you should study at “Mkhitar Sebastatsi” Educomplex>>։
<<5 reasons why you should study at “Mkhitar Sebastatsi” Educomplex>>
Դեկտեմբեր
Այս ամիսնել անցավ շատ լավ։ Դեկտեմբերի 6-ին տեղի ունեցավ <<Մեդիա ուրբաթը>> և բոլոր 10-երորդ դասարանցիները շուրջպար բռնեցին այդ օրը և ոչ միայն 10-երորդցիները։ Այս ամսվա ընթացքում նաև ունեցա իմ երկրորդ նախագիծը հասարակագիտություն առարկայից, որի անվանում էր <<Մայքրոսոֆթ>>։ Այս նախագծի մեջ պատմում էի Մայքրոսոֆթ կորպորացիայի հիմնադրումը և ամբողջ պատմություն։