Անդաստան(արևմտահայերեն-արևելահայերեն)

Արևմտահայերեն

Արևելյան կողմն աշխարհի
Խաղաղությո՜ւն թող ըլլա…
Ո՛չ արյուններ, քրտինք հոսին
Լայն երակին մեջ ակոսին.
Ու երբ հնչե կոչնակն ամեն գյուղակի՝

Օրհներգությո՜ւն թող ըլլա: Արևմտյան կողմն աշխարհի
Բերրիությո՜ւն թող ըլլա…
Ամեն աստղե ցող կայլակի,
Ու ամեն հասկ ձուլե ոսկի.
Եվ ոչխարներն երբ սարին վրա արածանին՝
Ծիլ ու ծաղի՜կ թող ըլլա:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող ըլլա…
Ոսկի ծովուն մեջ ցորյանին
Հավետ լողա թող գերանդին.
Ու լայն ամբարն աղուններուն երբ բացվի՝
Բերկրությո՜ւն թող ըլլա:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող ըլլա…
Ծաղկի՜ մեղրը փեթակներուն,
Հորդի գինին բաժակներուն.
Ու երբ թխեն հարսերը հացը բարի՝
Սիրերգությո՜ւն թող ըլլա։

Արևելահայերեն

Արեևելյան կողմն աշխարհիԽաղաղություն թող լինի… Ոչ արյուններ, քրտինք հոսեն
Լայն երակի ակոսի մեջ. Ու երբ հնչի կոչնակն ամեն գյուղակի Օրհներգություն թող լինի:

Արևմտյան կողմն աշխարհի Բերրիություն թող լինի…
Ամեն աստղի ցողը այլակում է Ու ամեն հասկ ոսկեձուլված.
Եվ երբ ոչխարները սարի վրաարածեն`
Ծիլ ու ծաղիկ թող լինի:

Հյուսիսային կողմն աշխարհի
Առատություն թող լինի…
Թող հավետ լողա գերանդին
Ու լայն ամբարն աղունների երբ բացվի`
Բերկրություն թող լինի:

Հարավային կողմն աշխարհի
Պտղաբերում թող լինի…
Ծաղկի մեղրը փեթակների մեջ,
Հորդ գինին բաժակների մեջ.
Ու երբ հարսերը թխեն հացը բարի`
Սիրերգություն թող լինի:

Թողնել մեկնաբանություն