Հայ ժողովուրդը, մինչև քրիստոնյա դառնալը/ 301թվ./ եղել է հեաթանոս, հավատացել է բազմաթիվ աստվածների, որոնց էլ վերագրել է տարբեր աստվածություններ՝ բնության ուժերի տարերքներ: Օրինակ՝ ջրիաստված, պատերազմի, սիրո, գեղեցկության և այլն: Այս ամենը կապված է եղել այդ ժամանակվա հավատալիքների ու մշակույթի հետ: Աշխարհի բոլոր ժողովուրդներն էլ ունեն դիցաբանություն և դիցաբանական հերոսներ, այդ թվում է նաև հայ ժողովուրդը: Մենք նաև կառուցել ենք հեթանոսական տաճարներ և ամենահայտնին է Գառնիի տաճարը։ Տաճարը նվիրված է եղել Միհր աստծուն: Նա եղել է լույսի և մաքրության/արևի/ աստվածը: Հայկական աստվածների դիցարանում եղել են բազմաթիվ աստվածություններ, և ունեցել են իրենց գլխավոր Աստծուն: Հայկական դիցարանում Արամազդն է եղել հայ գերագույն և գլխավոր աստվածը: Արամազդը համապատախանում էհունական դիցարանի Զևսին:
Հայկական դիցարանի աստվածներից են`
Արամազդը— գերագույն աստված, երկնքի և երկրի արարիչը, բոլոր աստվածների հայրը:
Անահիտը— մայր աստվածուհի է, մայրության, բերքի և պտղաբերության սրբազան մարմնացումն է:
Միհրը— լույսի և մաքրության` արևի աստվածը:
Վահագն կամ Վիշապաքաղ Վահագնը- հայերի ամպրոպի ու կայծակի աստվածն է:
Աստղիկը— հայոց սիրո և ջրի աստվածուհին, որի պաշտամունքը կապված էր Արուսյակ (Վեներա) մոլորակի հետ։
Նանեն— պատերազմի աստվածուհի։
ՏԻՐ-հին հայերի իմաստությունների, ուսման, գիտության աստվածն էր :
Ամանոր և Վանատուր—հայերի համաժողովրդական սիրո ու ճանաչման արժանացած աստվածներն էին :
Սպանդարամետը —հին հայերի ստորերկրյա թագավորության աստվածն էր` Սպանդարամետը կամ Սանդարամետը: