Մայքրոսոֆթ(նախագիծ)

Մայքրոսոֆթ կորպորացիա` ամերիկյան համաշխարհային կորպորացիա, որը զբաղվում է զանազան թվային սարքերի համար ծրագրային ապահովման մշակմամբ, արտադրությամբ, լիցենզավորմամբ և սպասարկամամբ։ Գլխամասը գտնվում է Ռեդմոնդում, ԱՄՆ։ Մայքրոսոֆթի ամենաեկամտաբեր ծրագրային միջոցներն են՝ Մայքրոսոֆթ Վինդոուզ շարքի օպերացիոն համակարգերը և Microsoft Office ծրագրային փաթեթը։

Հիմնվել է 1975 թվականին Բիլ Գեյթսի և Պոլ Ալենի կողմից, ովքեր այդ ժամանակ ուսանողներ էին։ Ընկերության անվանումը եկել է անգլերեն MICROcomputer SOFTware (ծրագրային ապահովում միկրոհամակարգիչների համար)։

Ամեն ինչ սկսվեց 1975 թվականին, երբ Պոլ Ալլենը և Բիլլ Գեյթսը, կարդալով 1975 թվականի հունվարի 1-ին թողարկված Popular Electronics թերթի Altair 8000 անձնական համակարգչի մասին հոդվածը, որի համար մշակել էին Basic ծրագրային լեզվի թարգմանիչը։ Մեկ ամսից՝ 1 փետրվարի 1975 թ. այդ համակարգիչը արտադրող Micro Instrumentation and Telemetry Systems (MITS) ընկերության հետ ստորագրվեց թույլտվության (լիցենզիա) համաձայնությունը, Basic-ի օգտագործումը Altair համակարգիչների ծրագրային ապահովման համար։ Այդ տարվա մեջ Բիլ Գեյթսը նամակով առաջարկեց ընկերության անունը փոխել Micro-Soft-ի։ Ընկերության առաջին տարվա եկամուտը կազմեց 16005 ԱՄՆ դոլար, որում աշխատում էին ընդամենը 3 մարդ։ 2006 թվականին ընկերության տարեկան մաքուր եկամուտը կազմում է 12,06 միլիարդ ԱՄՆ դոլար, 44,28 միլիարդ ԱՄՆ դոլար շրջանառության դեպքում, իսկ աշխատակիցների քանակը 71.172 մարդ։

Մայքրոսոֆթ ընկերության բաժնետերերը

Մայքրոսոֆթ ընկերության բաժնետոմսերը բաժանված են հետևյալ կերպ, Բիլ Գեյթս 7.55%, Ստիվ Բալլմեր 4.66%, Մանկության ընկերներ Փոլ Ալլենը և Բիլ Գեյթսը, ովքեր հետաքրքրվում էին համակարգչային ծրագրավորմամբ, փորձեցին ստեղծել հաջողակ բիզնես՝ օգտագործելով իրենց ընդհանուր հմտությունները։ 1972 թվականին նրանք հիմնեցին իրենց առաջին ընկերությունը՝ Թրեֆ-օ-Դեթա (Traf-O-Data) անունով, որն առաջարկում էր ավտոմոբիլային երթևեկության տվյալները վերլուծող տարրական համակարգիչ։ Այնուհետ Ալլենը սկսեց հաշվողական գիտություն սովորել Վաշինգտոնի համալսարանում, սակայն հետագայում կիսատ թողեց՝ Հոնիվոլում աշխատելու համար։ Գեյթսը ընդունվեց Հարվարդի համալսարան։

1975 թվականի հունվարին «Փոփյուլր էլեքթրոնիքսը» թողարկեց Միքրո Ինսթրումենթեյշն և Թեմելեթրի Սիսթեմ Օլթեյրի (Altair-MITS) 8800 միկրոհամակարգիչներ։ Ալլենը նկատեց, որ իրենք կարող են սարքի համար հիմնական թարգմանիչ ծրագրավորել. սրան հաջորդեց Գեյթսի զանգը, ով պնդում էր, որ պետք է ունենալ աշխատող թարգմանիչ, որն էլ պահանջել էր MITS-ը ցուցադրության ժամանակ։ Քանի որ նրանք իրականում ոչինչ չունեին, Ալլենը զբաղված էր Օլթեյր-ի կրկնօրինակմամբ, մինչ Գեյթսը մշակում էր թարգմանիչը։ Չնայած նրանք ստեղծեցին թարգմանիչը կրկնօրինակման սկզբունքով, այն աշխատեց անթերի 1975 թվականի մարտին Ալբուկերկում՝ Նոր Մեքսիկոյում ցուցադրության ժամանակ։ MITS-ը համաձայնեց ընդլայնել այն՝ վաճառելով որպես՝ Օլթեյր Բեյսիք։ Նրանք պաշտոնապես հիմնեցին Մսյքրոսոֆթը 1975 թվականի ապրիլի 4-ին՝ Բիլ Գեյթսին նշանակելով որպես գլխավոր տնօրեն։ Ալլենը հնարեց «Micro-Soft» անունը՝ microcomputer և software բառերի միասնությամբ, ինչպես նշված է 1975 թվականի Ֆորչն (Fortune) ամսագրի մի հոդվածում։ 1977 թ. օգոստոսին ընկերությունը Ճապոնիայում ASCII ամսագրի հետ ստորագրեց մի համաձայնագիր, որի արդյունքում ստեղծվեց իր միջազգային առաջին գրասենյակը՝ «ASCII Microsoft»-ը։ Ընկերությունը 1979 թ. հունվարին տեղափոխվեց Բիլևյու՝ Վաշինգտոն։ Մայքրոսոֆթը սկսեց Օպերացիոն համակարգի բիզնեսը (OSB) 1980 թվականին՝ Յունիքսի սեփական տարբերակով, որը կոչվում էր Քսինեքս (Xenix)։

Այնուամենայնիվ Մայքրոսոֆթի MS-DOS օպերացիոն համակարգն էր, որն ապահովեց ընկերության գերիշխանությունը հանակարգչային արտադրության ոլորտում։ Դիջիթլ Ռիսըրչի հետ (Digital Research) ձախողված բանակցություններից հետո, «Միջազգային բիզնես մեխանիզմներ» ընկերությունը (IBM) 1980 թ. նոյեմբերին Մայքրոսոֆթին պայմանագիր շնորհեց՝ ապահովելով վերահսկողական ծրագրի օպերացիոն համակարգով (CP/M OS), որը ստեղծվել էր միջազգային բիզնես ապարատի անձնական համակարգիչներն (IBM PC) օգտագործելու համար։ Այս գործարքի համար Մայքրոսոֆթը ձեռք բերեց վերահսկողական ծրագրի (CP/M) կրկնօրինակը «Սեթլ» համակարգչային ընկերությունից, որը կոչվում էր 86-սկավառակի օպերացիոն համակարգ (86-DOS)։ 1981 թ. օգոստոսին IBM-ն առանձնացավ, իսկ Մայքրոսոֆթը պահպանեց «Մայքրոսոֆթ սկավառակի օպերացիոն համակարգի» (MS-DOS) սեփականությունը։ Քանի որ IBM-ը պաշտպանել էր անձնական համակարգիչների ելումուտի (PC BIOS) հեղինակային իրավունքները, մյուս կազմակերպությունները ստիպված էին հակադրվել, որպեսզի IBM-ի ոչ մի սարք չառաջադրվի որպես անձնական համակարգիչ (PC), սակայն ոչ մի նման սահմանափակում չկիրառվեց օպերացիոն համակարգերում։ Տարբեր գործոնների շնորհիվ, ինչպես օրինակ սկավառակի օպերացիոն համակարգի մատչելի ծրագրային ընտրությունը, Մայքրոսոֆթն ի վերջո դարձավ անձնական համակարգիչների օպերացիոն համակարգի առաջատարը։ Ընկերությունն ընդլայնեց դիրքերը համակարգչային շուկայում 1983 թ. Մայքրոսոֆթ մկնիկի թողարկմամբ, ինչպես նաև հրատարակչական բաժնով, որը կոչվում էր Մայքրոսոֆթ Փրես (Microsoft Press)։ Փոլ Ալլենը դուրս եկավ Մայքրոսոֆթից փետրվարին՝ հոջկինի հիվանդության զարգացումից հետո։

One thought on “Մայքրոսոֆթ(նախագիծ)

Թողնել մեկնաբանություն