Սիրերգ(արևմտահայերեն-արևելահայերեն)

Արևմտահայերեն
Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագի՜ն,
Հաշիշով օծուն ու բալասանով.
Լուսեղէն ճամբէն ես կ’անցնիմ գինով՝
Գիշերն անոյշ է, գիշերն հեշտագին…
Համբոյրնէր կու գան հովէն ու ծովէն,
Համբոյր՝ լոյսէն որ չորս դիս կը ծաղկի,
Այս գիշեր Տօն է հոգւոյս՝ Կիրակի՜,
Համբոյրնէր կու գան հովէն ու ծովէն։
Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի՜
Շրթունքս են ծարաւ միակ համբոյրին…
Ցնծագին գիշեր է լոյս ու լուսին՝
Բայց լոյսն իմ հոգւոյս քիչ քիչ կը մաշի…

Գիշերը անուշ է, գիշերը հաճելի, Հաշիշով պատված և բալասանով. Լուսավոր ճամփեն ես կանցնեմ հարբած` Գիշերը անուշ է, գիշերը հաճելի..

Համբույրներ կգան հովից ու ծովից, Համբույր`ծովից, որ չորս կողմս կծաղկի, Այս գիշեր Տոն է հոգումս Կիրակի, Համբույրներ կգան հովից ու ծովից:

Բայց հոգուս լույսը քիչ քիչ կմաշի, Շրթունքս ծարավ է միակ համբույրին… Ուրախ գիշեր է և լույս ու լուսին` Բայց հոգուս լույսը քիչ քիչ կմաշի…

Թողնել մեկնաբանություն