Ամերիկացի գրող, արձակագիր, նուրբ հումորով և անսպասելի հանգուցալուծումներով առանձնացող նովելների հեղինակ Ուիլյամ Սինդնի Փորթերը(Օ. Հենրի) ծնվել է 1862 թ. սեպտեմբերի 12-ին ԱՄՆ-կ Հյուսիսային Կարոլինա նահանգի Գրինսբորո քաղաքում: Երեք տարեկանում զրկվելով մորից անցել է հորաքրոջ խնամակալության տակ: Դպրոցից հետո սովորել է դեղագործություն և աշխատել է հորեղբոր դեղատանը: Այնուհետև Տեխասում աշխատել է Օսթին քաղաքի բանկերից մեկում: Հենց այնտեղ նա սկսում է հրատարակել իր կատակները, նկարները և բանաստեղծությունները <<Ռոլինգ սթոուն>> շաբաթաթերթում: Մեկ տարի անց շաբաթաթերը փակվում է և նրան դատական պատասխանատվության են ենթարկում: Նրա հարազատները փողհատուցում են այդ գումարը, սակայն նա թաքնվում է Հոնդուրասում, այնուհետև`Հարավային Ամերիկայում: Հետագայում նա վերադառնում է ԱՄՆ և այնըեղ դատապարռվում է և բանտում աշխատում է հաստատության հիվանդանոցում և այնտեղ նա սկսում է իր գրական գործունեությունը ընտրելով Օ. Հենրի կեղծանունը:
Կյանքի վերջում տառապել է լյարդի ցիռոզից և շաքարախտից, մահացել է 1910 թ. հունիսի 5-ին Նյու-Յորքում 47 տարեկան հասակում։
Օ. Հենրիի ստեղծագործություններից կարդացել եմ <<Կարմրամորթ առաջնորդի փրկագինը>>, որի մասին ունեմ գրառում և կցանկանայի ներկայացնել ինձ դուր եկած հետևյալ հատվածը․
Երբ երեխայի հայրը ստացավ այդ նամակը, պատասխանեց այդ նամակին և ասաց, որ նրանց երեխայից ազատելու համար պետք է նրան վճարեն հարյուր հիսուն դոլար և նրանք համաձայնեցին այդ պահանջին ու վճարելով փրկագինը արագորեն չքվեցին այդ նահանգից, և այդ երկրից։