Արշակունյաց արքաների կատարած բարեփոխումները

Արշակունիների թագավորություն , 66-428 թվականներին գոյություն ունեցած հայկական թագավորություն, որի մայրաքաղաքներ են եղել Արտաշատը, Վաղարշապատը և Դվինը: Թագավորությունում իշխող այս Արշակունիները ազգակցական կապեր են ունեցել Պարսկաստանում, Աղվանքում, Ատրպատականում և Վիրքում իշխող Արշակունիների հետ: Թագավորությունը հիմնադրելու համար հայ-պարթևական ուժերը տարիներ շարունակ պատերազմել են հռոմեացիների դեմ, այդ պատերազմը հայտնի է Տասնամյա պատերազմ անվամբ։ Ի վերջո Հռանդեայի ճակատամարտի արդյունքում Հռոմը ընդունել է իր պարտությունը և Տրդատին կանչել է Հռոմ, որպեսզի վերջինս թագ ստանա Ներոն կայսեր կողմից։

Թագավորության հիմնադիրը Տրդատ Ա -ն է, որը 66 թվականին թագադրվել է հռոմեական Ներոն կայսրի կողմից: Նրա գահակալման ժամանակաշրջանում կառուցվել է Գառնիի հեթանոսական տաճարը , պատերազմը տեղի է ունեցել ալաննեիի դեմ: Նրան հաջորդել է Սանատրուկը (88-110 թթ ․), որը կառուցել է Մծուրք քաղաքը։ Արիանոսը նրա մասին պատմելիս նշում է, որ նա միջահասակ արքա էր, որը կատարում էր մեծ գործեր։ Նրանից հետո գահի համար պայքար է ծավալվել, որը վերջապես լուծվել է 117 թվականին,երբ գահ է բարձրացել Վաղարշ Ա -ն (117-140 թթ.): Նրա օրոք Շրեշ բլրի վրա գտնվող Վարդգեսավանը այնքան է զարգացել, որ Վաղարշը այդ քաղաքը պարսպապատել և իր անունով կոչել է Վաղարշապատ ։ Վաղարշի մահը առիթ է դարձել հռոմեացիների համար, որպեսզի հայոց գահին բազմեցնեն սեփական թեկնածուին, Սոհեմոսին, ով հեռավոր ազգակցական կապ ուներ Արշակունիների հետ և Հռոմի ծերակույտի անդամ էր. Սոհեմոսը գահակալել է 2 շրջանով ՝ 140-161 թթ․ 164-185 թթ ․։ 161թ. պարսիկներին հաջողվել է հայոց գահին բարձրացնել Բակուր Արշակունուն, որը սակայն մի քանի տարի անց, 163 թվականին գահընկեց է արվել և գերեվարվել Հռոմ: 185 թվականին Արշակունյաց գահը հանձնվել է Վաղարշ Բ-ին, որը հզոր դիվանագետ և քաղաքական գործիչ էր։

Թողնել մեկնաբանություն