Առաջին և երկրորդ եռապետությունները Հռոմում

Սուլլայի որդեգրած քաղաքականությունը շարունակվեց ի դեմս Առաջին եռապետության: Երեք նշանավոր զորավարներ՝ Պոմպեոսը, Կրասոսը և Հուլիոս Կեսարը, ք.ա. 60 թ. եկան համաձայնության՝ համատեղ գործողություններ իրականացնելու:
Ք.ա. 59 թ. Կեսարն ընտրվեց կոնսուլ: Կեսարը և նրա կողմնակիցները հաճախ հաշվի չէին նստում մագիստրատների հետ՝ երբեմն դիմելով նույնսիկ բռի միջոցների: Կեսարը հասավ այն բանին, որ կոնսուլության ժամկետից հետո նրան նշանակեցին Ցիսալպյան և Նարբոնյան Գալիաների կառավարիչ՝ հինգ տարի ժամկետով:
Որպես պոպուլյար՝ Կեսարը մեծ հեղինակություն էր վայելում բնակչության շրջանում: Օրենքների մեծ մասը նա անցկացրեց ոչ թե Ծերակույտի, այլ կոմիցիաների միջոցով: Այնուհետև եռապետները որոշեցին, որ ք.ա. 55 թ. Պոմպեոսը և Կրասոսը պետք է ընտրվեին կոնսուլներ, որից հետո ստանային կառավարչի պաշտոններ (Պոմպեոսը՝ Իբերիայում, Կրասոսը՝ Սիրիայում): Իսկ Կեսարի գալլական կառավարչության ժամկետը երկարաձգվեց ևս հինգ տարով:
Արևելքում Կրասոսի զոհվելուց հետո Պոմպեոսը սկսեց ընդարձակել իր ազդեցությունը:
Կեսարի սպանությունից հետո սրվեցին հարաբերությունները նրա կողմնակիցների, որոնց գլխավորում էին Անտոնիոսը և Լեպիդոսը, և հակառակորդների միջև: Կեսարին սպանոց ծերակույտականները փախան Հռոմից: Քաղաքական հակառակորդների միջև բախումներից հետո քաղաքական ասպարեզն անցավ Անտոնիոսին, Լեպիդոսին և Կեսարի ազգական ու որդեգիր Օկտավիոսին: Վեջինս այդուհետև սկսեց կոչվել Գայոս Հուլիոս Կեսար Օկտավիանոս: Այս երեքի միջև բանակցությունների արդյունքում ք.ա. 43 թ. կնքվեց դաշինք Ծերակույտի դեմ համատեղ պայքարելու նպատակով, այսինքն ստեղծվեց Երկրորդ եռապետությունը: Շուտով եռապետները մտան Հռոմ և իրենց հակառակորդների ջարդ կազմակերպեցին, որին զոհ գնացին հազարավոր մարդիկ:

Թողնել մեկնաբանություն