Կարմրամորթ առաջնորդի փրկագինը, վերլուծություն

Այս պատմվածքը երկու տղաների մասին էր՝ Բիլլի և Սեմի: Նրանք հողակտոր գնելու նպատակով առևանգում են  Էբենեզեր Դորսեթի որդուն։ Հայրը բարեկիրթ, հնարամիտ ու խստաբարո մարդ էր, եկեղեցական նվիրատվությունների անկաշառ գանձապահ, գրավաթղթերի մեծ գիտակ։ Առևանգումից հետո պարզվում է, որ այդ երեխան ամենևին էլ տխուր չէր, որ իրեն առևանգել էին, այլ ընդհակառակը՝ շատ ուրախ էր: Այդ տղան շատ փորձություններ բերեց իրեն առևանգողների գլխին: Երբ պետք է նամակ ուղարկեին տղայի հորը, երեխան Բիլլի հետ խաղում էր հետախույզ խաղը, և նա այդ խաղի մեջ նրա ձին էր, և Բիլլը ստիպված եղավ իննսուն մղոն իր մեջքի վրա տանել նրան։ Սկզբում նրանք որոշել էին երկու հազար դոլար պահանջել երեխայի հորից, սակայն այս տանջանքները կրելուց հետո նրանք պահանջեցին հազար հինգ հարյուր դոլար։ Երբ երեխայի հայրը ստացավ այդ նամակը, պատասխանեց այդ նամակին և ասաց, որ նրանց երեխայից ազատելու համար պետք է նրան վճարեն հարյուր հիսուն դոլար և նրանք համաձայնեցին այդ պահանջին ու վճարելով փրկագինը արագորեն չքվեցին այդ նահանգից, և այդ երկրից։

Թողնել մեկնաբանություն