Վիլյամ Սարոյանի <<Գնացքները>> պատմվածքի գլխավոր հերոս կարելի է համարել Ջոյին, ով նկարիչ էր։ Նա անընդհատ պատուհանի դիմաց կանգնած նայում էր գնացքների կառամատույցին և իրեն միայնակ զգում, քանի որ նա իր կյանքի լավագույն տասնյոթ տարիները ապրել էր այդտեղ, իսկ հիմա այնտեղ ոչ մի ծանոթ չունի։ Նա գնացքից իջնող մի աղջկա է սիրահարվում և կորցնում նրան, իսկ հետո այգում նորից գտնում է նրան։ Նրանք իրար հետ ծանոթացան և Ջոն աղջկան ուղեկցեց իր տուն և նրանք սկսեցին պատուհանից նայել գնացքներին։ Մինչ այդ նա աղջկան ցույց էր տվել իր նկարները սակայն աղջկան դրանք այնքան էլ դուր չէին եկել աղջկան։