Մխիթար Գոշ, Դաստաստանագիրք

Մխիրար Գոշը 12-րդ դարի հայ ամենանշանավոր մտածողներից է, հոգևորական և առակագիր։ Մխիթար Գոշը ունի տասնյակ ձեռագրեր, որոնք պահվում են Մատենադարանում։

Նա գրել է «Դատաստանագիրք» աշխատությունը, որը օգտագործվում էր դատերի ժամանակ, ինչպես նաև ճիշտ դատողություններ կատարելու համար։ «Դատաստանագիրքը» կազմված է 3 մասերից։  Ա խմբագրությունը բաղկացած է նախադրությունից և բուն դատաստանագրքից։ Բ խմբագրությունը բաժանվում է աշխարհական և եկեղեցական մասերի։ Գ խմբագրությունը նույնանում է Ա-ի հետ, սակայն համառոտ է և տարբերվում է ըստ էության։

Մխիթար Գոշը «Դատաստանագիրքը» գրելու տասներկու պատճառ է ունեցել, որոնք նշվում են Բ գլխում։ Այս տասներկուսից կցանկանայի ներկայացնել տասներորդ, տասնմեկերորդ և տասներկուերորդ պատճառները, որոնք անվանվում էին եկեղեցական։

Տասներորդ պատճառ՝ «Տասներորդ՝ քանի որ, երբ Տեր Աստված ստեղծեց Ադամին, օր օրի շնորհները Սուրբ Հոգու զորանում էին մեզ վրա։ Իսկ սատանան ասաց, թե Սուրբ Հոգին էլ մարդկանց վրա չմնաց, նրանց մեղքերի պատճառով, երբ մեղանչեցին Աստծո դրախտում»։ Տասնմեկերորդ պատճառ՝ «Տասնմեկերորդ՝ որովհետև դատավորները միշտ երկնչում են Աստծուց, նրանք գիտեն, որ կանգնելու են երկնավոր դատավորի առջև, ուստի և ճշմարիտ և ուղիղ գրով թող կատարեն դատաստան մարդկանց համար»։ Տասներկուերորդ պատճառ՝ «Տասներկուերորդ՝ և մարդիկ, որ գան դատավորի առջև, երկյուղեն Աստծուց և դատավորներին չկաշառեն և թյուրել չտան ճշմարիտ դատաստանը, քանզի ծածկագետ Աստված տեսնում է նրանց գործերը և Նրա առջև ամենքս էլ կանգնելու ենք դատաստանի»։

Թողնել մեկնաբանություն