Հայրենասիրությունը կարևոր արժեք է

Հայրենասիրությունը մարդու արյան մեջ է։ Այն չեն գնում, չեն վաճառում, այդպիսին ծնվում են։ Հայրենասերը, աշխարհի որ ծայրում էլ ապրի, ինչ հարստություն էլ ունենա, երբ իր երկիրը կարիքի ու պատերազմի մեջ է, նա անպայման ձեռք կմեկնի և կօգնի։        Ունենք բազմաթիվ այդպիսի օրինակներ՝ աշխարհահռչակ շանսոնյե Շառլ Ազնավուրը, երբ տեղի ունեցավ Սպիտակի աղետալի երկրաշարժը 1988 թ․, նա անձնվեր օգնություն ցուցաբերեց։ Կամ վառ օրինակ են այն հերոս արծիվները, ովքեր իրենց կյանքը զոհեցին հանուն հայրենիքի։ Հայրենասիրությունը՝ մեր ժողովրդի միասնական պահող ուժն է։ Հայրենիքը պետք է սիրել առանց պայմանների։ Հայրենասիրություն պետք չէ քարոզել, այն շատերի մոտ քնած է։ Յուրաքանյուրը կարող է ինչ-որ լավ գործ կատարելով՝ ցույց տալ իր նվիրվածությունը իր հայրենիքին։

Թողնել մեկնաբանություն