Երևանում իմ ամենասիրելի վայրը

Ապրելով Երևանում չես կարող չսիրել քաղաքի ցանկացած անկյունը, ծառն ու թուփը։ Երեկոյան Երևանը դառնում է աննկարագրելի գեղեցիկ, և այդ երեկոյան Երևանում ինձ հատկապես դուր է գալիս Հյուսիսային պողոտան։

Հյուսիսային պողոըայի շինարարության պլանը գծել է Ալեքսանդր Թամանյանը, սակայն շինարարական աշխատանքները սկսվել են 2001 թ․-ի աշնանը։ Բազմաթիվ ընկերությունների հովանավորչության օգնությամբ Հյուսիսային պողոտայի շինարարությունն ավարտվել է 2007 թ,-ի նոյեմբերի 16-ին։

Հյուսիսային պողոտան սկիզբ է առնում Աբովյան փողոցից և ավարտվում է Թումանյան փողոցով։

Թողնել մեկնաբանություն