Ազատություն
Ազատություն կյանքի կարևորագույն արժեքներից է, առանց որի չես պատկերացնի քո կյանքի նույնիսկ 1 րոպեն։ Ազատությունը կարևոր է թե՛ մարդկանց, թե՛ կենդանիների համար, քանի որ նրանց միջավայրը և տեղը բնությունն է։ Յուրաքանչյուր ոք պետք է ազատ լինի մտքով, հոգով և ֆիզիկապես։
Էթիկայում ազատությունը կապված է մարդու մոտ կամքի ազատության առկայության հետ։
Վերածննդի դարաշրջանում և հետագա դարերում ազատություն ասելիս հասկանում էին մարդու անհատականության անարգել, բազմակողմանի ուսումնասիրությունն ու բացահայտումը։
Ըստ մարքսիզմի՝ մարդը մտածում և գործում է ելնելով դրդապատճառներից ու միջավայրից, ընդ որում՝ միջավայրում հիմնական դերը պատկանում է տնտեսական հարաբերություններին ու դասային պայքարին։ Մարդու՝ վերլուծության, ինքնավերլուծության, մոդելավորման, իր գործողությունների արդյունքներն ու հետևանքները պատկերացնելու ունակությունը, ըստ մարքսիստների, մարդուն ազատ չի դարձնում։