Դպիր ամսագիր, տպավորություններ և ինչ է իրենից ներկայացնում այս ամսագիրը

<<Դպիր>> ամսագիրը բաց ցանց է, որտեղ աշակերտները և ուսուցիչները կարող են տեղադրել հոդվածներ՝ իրենց նախագծերի, կրթահամլիրի աշակերտների փոխանակումների այլ երկրների աշակերտների հետ, կազմակերպած արշավների Հայաստանի տարածքում և արտերկրում, հավաքների և ծամբարների մասին։

Ընթերցում էի այս ամսագիրը և մի քանի հետաքրքիր նյութեր աչքովս ընկան, որոնցինց կարող եմ առանձնացնել մի քանիսը։ Առաջինը Հասմիկ Ղազարյանի՝ <<Ճկուն հմտությունները՝ կրթական թիրախ>> հոդվածն էր։ Հոդվածի մեջ ներկայացվում էր գործունեությունը, կազմակերպվող հետաքրքիր միջոցառումները և խաղերը։ Խոսվում էր հաղորդակցման կանոներից և ներկայացված նախագծերի մասին, ինչպես նաև անցկացվող ճամբարների մասին։

Հաջորդը ուզում եմ ներկայացնել Մարթա Ասատրյանի՝ <<Կրթական փոխանակումները՝ հեղինակային կրթական ցանցի հարթակ>> հոդվածը, որի մեջ խոսվում էր երեք հարևան պետությունների հետ համագործակցությունը։ Խոսվում էր արտագնա ճամբարների, նոր գործընկերների ձեռքբերման, նախագծային փաթեթների և փորձի ձեռքբերման մասին։

Հաջորդը ինձ հետաքրքրեց Էմանուել Ագջոյանի՝ <<Բնապահպանական մի նախագիծ հեղինակային կրթական ցանցում>> հոդվածը։ Դրա մեջ խոսվում էր Ամբերդ գետը ուսումնասիրելու մասին։ Ասվում էր, որ նախագիծը անց է կացվելու 4 փուլով։ Առաջին փուլը իր մեջ ներկայացնում էր 4 քայլարշավ տարբեռ ուղղություններով։ Երկրորդ փուլի նպատակն էր ծանոթանալ գետի էկոլոգիական վիճակին։ Երրոդ փուլի նպատակն էր գտնել այդ խնդիրների լուծումները։Իսկ արդեն չորրորդ փուլը իրենից ներկայացնում էր փուլերի արդյունքների ամփոփում։

One thought on “Դպիր ամսագիր, տպավորություններ և ինչ է իրենից ներկայացնում այս ամսագիրը

Թողնել մեկնաբանություն