Ռյունսոկե Ակուտագավա, Թավուտում

Թավուտում պատմվածքի գլխավոր հերոսներն էին Տաձյոմարան, Կանաձավա Տակեխիրոն և Մասագոն։ Հիմնական խնդիրն այն էր, թե ո՞վ է սպանել Տակեխիրոյին։ Տաձյոմարան ասաց, որ Տակեխիրոյի կինը՝ Մասագոն, նրան դուր էր եկել և ուզեցել է ամեն գնով հասնել նրան։ Ասաց որ Տակեխիրոյին տարել է անտառի խորքը և կապել։ Կնոջը ասում է թե իր ամուսինը տկարացել է, սակայն տեսնելով խաբեությունը, կինը հանում է դաշույնը և հարձակվում նրա վրա։ Տաձյոմարան կարողանալով դաշույն գցել կնոջ ձեռքից ազատում է Տակեխիրոյի կապերը արձակում է և սրի 20 հարվածով փոխանակվելուց հետո սպանում նրան։

Կիննել իր հերթին եկեղեցում խոստովանում է թե ինքն է սպանել իր ամուսնուն, ասել սկզբից կսպանեմ քեզ իսկ հետո ինձ, սակայն չկարողանալով սպանել իրեն հեռացել է թողնելով արդեն կնոջ դաշույնից սիրտը խոցված ամուսնուն։

Իսկ արդեն մեռած Տակեխիրոյի ուրվականը գուշակի շրթունքներով պատմում է, որ իր կինն ասել է․ «Սպանեք դրան։ Ես չեմ կարող ձեզ հետ լինել, քանի դեռ նա կենդանի է…»։ Կինը խաբելով Տաձյոմարային փախել է և անհետացել անտառի խորքերում, իսկ նա եկել և կտրել է պարանից մի հատված և ասել նրան․ «Հիմա պետք է քո մասին էլ մտածես ախպերս»։ Իսկ Տակեխիրոն վերցրել է իր առջև գցած դաշույնը և խրել իր սիրտը։

Իմ կարծիքով ճիշտ էր ասում ամուսինը, քանի որ նա սամուրայ էր, իսկ պարտված սամուրայները ինքն իրենց սպանում էին։

Թողնել մեկնաբանություն