Քեզ եմ ասում, քաջ այր Արտաշես,
Որ հաղթեցիր քաջ ազգին ալանաց,
Ե՛կ լսիր ալանների գեղաչյա դստեր խոսքը՝
Տուր պատանուն,
Քանզի սոսկ քենի համար օրենք չէ, որ ղյուցազունները
Այլ դյուցազունների զավակներին զրկեն կյանքից
Կամ ծառա դարձնելով՝ ստրուկների կարգում պահեն,
Եվ հավերժ թշնամություն
Երկու քաջ ազգերի միջև, հաստատեն: