Ձմեռն անցավ, անձրևներն անցան և գնացին մեկնեցին: Ծաղիկներ երևացին մեր երկրում, էտելու ժամանակը եկավ, մեր երկրում լսվեց տատրակի ձայնը: Թզենին արձակեց իր բողբոջները, մեր ծաղիկներն արձակեցին իրենց հոտը: Արի եկ, ի՛մ մերձավոր, ի՛մ գեղեցիկ, ի՛մ աղավնի, և արի դու: Ցույց տուր ինձ քո երեսը և լսելի դարձրու ինձ քո խոսքը. քանի որ քո խոսքը քաղցր է, և քո տեսքը գեղեցիկ է: