Ռիչարդ Բախ «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը»

Շատ գեղեցիկ և ուսուցանող պատմություն էր: Հեղինակը կարծես համեմատել էր մարդուն  մի հասարակ ճայի հետ, որն ուզում էր ավելիին հասնել, քան ուղղակի ամեն օր իր կյանքը վատնելն է միայն ուտելու և ուտելիքի համար կռվելու վրա: Այս պատմության մեջ շատ թաքնված մտքեր կան, որոնք հասկանալով մի նոր շունչ ենք ստանում, կարծես այն մեզ ոգեշնչում է: «Ջոնաթան Լիվինգսթոն անունով ճայը» կարդալով՝ հասկանում ես, որ մարդն է իր կյանքի տերը, նա է որոշում՝ մնալ նույն տեղում, թե՞ շարժվել առաջ, նրանից է կախված իր անցյալը, ներկան և իհարկե ապագան, նա է որոշում՝ կանգնել ցամաքում, թե՞ թռչել դեպի երկինք: Մարդ չպետք է իր կյանքը ծախսի միայն ուտելու, գումար վաստակելու և ուրիշներին գոհացնելու համար, չպետք է վախենա ապրելուց, իր խելահեղ մտքերն իրականացնելուց, սիրելուց և անգամ ճախրելուց։ Չէ՞ որ կյանքն ընդամենը մեկն է, և այն պետք է ապրել այնպես, որ վերջում չզղջաս արածների կամ չարածների համար:

Թողնել մեկնաբանություն