Ինչ է գեղեցիկը

Դոստոևսկին ասել է.«Գեղեցիկը կփրկի աշխարհը»:Իսկ երբևէ մտածել եք,թե ինչ է իրենից ներկայացնում գեղեցիկը:Ի՞նչ ասել է լինել գեղեցիկ,և ո՞րն է իրական գեղեցկությունը:Ըստ իս՝գեղեցիկը մարմնի և հոգու ներդաշնակությունն է միասին և դրանց համաչափությունը:Մարդիկ կարծում են,որ գեղեցիկ  պետք է լինի մարդու կա՛մ հոգին,կա՛մ արտաքինը:Ըստ վերջիններիս կարծիքի՝ երկուսը համատեղել հնարավոր չէ:Բայց չ՞է որ հոգու գեղեցկությունը արտացոլվում է նաև արտաքինի մեջ: Ցավոք, սրա հակառակը չի գործում:Գեղեցիկը,եթե խոսենք արտաքինի մասին,այս է՝համաչափ դիմագծեր ու կառուցվածք,որը ավելի է գեղեցկանում գեղեցիկ հանդերձանքի մեջ:Հոգու գեղեցկությունը բարությունն է, ազնվությունը, նվիրվածությունն ու ճշմարտացիությունը:Տարբեր երկրներում գեղեցիկը ընկալվում է տարբեր հասկացություններով:Երբեմն դրանք չափազանց տարօրինակ ու սահմռկեցուցիչ են:Օրինակ ՝Նոր Զելանդիայի որոշ հատվածներում գեղեցիկ է համարվում դեմքին դաջվածքներ ունենալը,որը ակտուալ է թե՛ կանանց,թե՛ տղամարդկանց շրջանում:Բացի գեղեցկությունից,դա նաև պատմում է մարդու սոցիալական վիճակի մասին:Մավրիտանիայում երկիրը ոչ թե զարգանում է,այլ կարծես հետընթաց է ընդունում:Այստեղ գեղեցկության սիմվոլը գիրությունն է:Իրանում չափազանց գեղեցիկ է հավարվում քթի պլաստիկ վիրահատությունը:Գումար չունենալու դեպքում մարդիկ պարզապես քթի հատվածին վիրակապ են դնում,որպեսզի ստեղծվի տպավորություն,թե վիրահատված է:Ճապոնիայի որոշ հատվածներում գեղեցիկ է համարվում ծուռ և անհավասար ատամնաշարը:Թայլանդի «Կայան» ցեղում՝երկար վիզը:Դեռ փոքր տարիքից կանայք երկաթե օղակներ են հագնում պարանոցին:Աֆիոպիայում կանայք իրենց շրթունքների մեջ կավե ամանիկներ էին դնում՝հեռացնելով երկու ատամ:Ինչքան մեծ էր ամանիկը,այնքան գեղեցիկ էր կինը:Գեղեցկության չափանիշները շատ են:Շատ են դրանց ընկալումները ու բացատրությունները:Բայց հաճախ շատ են հիասթափությունները:Հետևելով արտաքինի գեղեցկությանը՝մարդիկ մոռանում են հոգու գեղեցկության մասին,որը հաստատում է հետևյալ նախադասությունը.«Տեսքը խաբուսիկ է»:

Թողնել մեկնաբանություն