Մովսես Խորենացու հաղորդմամբ` մ.թ.ա 7րդ դարի առաջին կեսին լեռնաշխարհի հարավ-արևմուտքում ձևավորվել է մի պետություն, որի ղեկավարը Սկայորդին էր։ Պետության սահմանները համապատասխանում էին Արմե-Շուբրիա պետական կազմավորմանը։ Մ.թ.ա 681թ.-ին Ասորեստանի Սենեքերիմ արքայի որդիները Ադրամելեն ու Սարասարը սպանում են իրենց հորը և ապաստան ստանում Հայաստանում։ Սկայորդու որդի Պարույրը միավորեց Վանա լճից մինչև Եփրատ ընկած ողջ տարածքը, Մարաստանի և Բաբելոնի հետ դաշինք կնքեց ընդդեմ Ասորեստանի։ Մ.թ.ա 612 թ.-ին միացյալ ուժերը գրավեցին Ասորեստանի մայրաքաղաք Նինվեն։ Մարաստանի արքայի կողմից Պարույրը թագադրվեց հայոց թագավոր, իսկ 609 թվականին ոչնչացրեց Ասորեստանի վերջին հենակետ Կարքեմիշ քաղաքը։ Մ.թ.ա 580-570-ական թվականներին նշանավոր էր Երվանդ Սակավակյացը։ Երվանդ 1ինի օրոք Հայաստանն ուներ 40 հազար զորք, թագավորության սահմանները հյուսիս- արևելքուն` Կուր գետ, հյուսիս-արևմուտքում` Սև ծով, արևելքում` Մարաստան, հարավում` Հյուսիսային Միջագետք։ Երվանդ Սակավակյացը Մարաստանի Արքա Կիաքսարի դեմ պատերազմում անհաջողություն է կրում։ Պարսից արքա Կյուրոս Մեծի հետ ապստամբեցին Մարաստանի դեմ և հաղթեցին։ Ապստամբությունը սկսվեց մ.թ.ա 553թ.-ին և ըստ հայկական ավանդության Տիգրանը վճռական պայքարում սպանեց Աժդահակին։ Անհաջող արդյունք է ունենում նաև Աժդահակի դեմ ապստամբությունը, Մարաստանի գերիշխանությունը վերացավ: Մթա 4րդ դարի կեսին, Հայաստանի տիրակալ Տիգրան Երվանդյանը մ.թ.ա 538թ.-ին դաշնակից զորքերի գլուխ անցած գրավեց Բաբելոնը։ Բաբելոնը գրավելուց հետո Տիգրանը դարձավ Կյուրոսի տերության արևմտյան մասի փոխարքա։ Կյուրոս 2 Մեծը զոհվում է 529թ.-ին նրան հաջորդում է որդին Կամբիզը։ Տիգրան Երվանդյանը մահանում է մ.թ.ա 524-ին և գահն անցնում է նրա որդի Վահագնին։ Կամբիզի մահվանից հետո սկսվում են գահակալական կռիվներ, որոնք ավարտվում են Դարեհ 1ինի հաղթանակով։ Կայսրության ժողովուրդները ապստամբում են Դարեհի դեմ Դարեհը ստիպված էր իր տիրապետության 1 տարիները ապստամբություն ճնշելու և դիրքերը վերականգնելու համար օգտագործել։ Նա թողնում է Բեհիսթունյան եռալեզու արձանագրություն, որում Հայաստանը պարսկերենում հիշատակվում է Արմինա, էլամերենով Հարմինույա, բաբելոներեն բաժնում շարունակվում է կոչվել Ուրարտու։ Մ.թ.ա 522-521թթ Դարեհը ճնշում է ապստամբությունները և դեպի Հայաստան ստիպված էր կատարել 5 արշավանք։ Սկզբից արշավանքները ղեկավարում էր հայ զորավար Դադարշիշը, իսկ այնուհետև պարսիկ զորավար Բահումիսան։ Մ.թ.ա 527թ-ին Հայաստանը ճանաչում է Աքեմենյանների գերիշխանությունը։ 520-ին Աքեմենայն տերությունը բաժանվում է 20 սատրապությունների։ Հայաստանը գտնվում էր13րդ սատրապության կազմում։ Հայաստանը մնաց Աքեմենյան տերության կազմի մեջ մինչև Մակեդոնացու արշավանքները և դուրս եկավ կազմից մ.թ.ա 331թ-ի Գավգամելայի ճակատամարտից հետո։ Մթա 401թ.-ին Հայաստանով անցնում է հույն զորավար Քսենոփոնը: Աքեմենյան տիրակալ Արտաքսերքսես 2ի դեմ ապստամբել էր իր եղբայրը Կյուրոս կրտսերը: Նա վարձել էր 10հազ հունական զորք, որի ղեկավարներց էր Քսենոփոնը։ Հունական զորքի նահանջի ճանապարհը անցնում էր Հայաստանով։ Այդ դեպքերը Քսենոփոնը ներկայացնում է իր 《Անաբասիս》 կամ 《Նահանջ բյուրոց》 աշխատության մեջ։ Նա ներկայացնում է, որ այդ ժամանակ Հայաստանի արքան էր Օրոնտեսը (Երվանդ 2) որն ամուսնացած էր Արտաքսերքսես 2ի աղջկա հետ։ Հայաստանի արևմտյան մասի կառավարիչը Տիրիբազն էր։ Հայտնի է նաև որ Աքեմենյան վերջին տիրակալ Դարեհ 3 Կոդոմանոսը մինչ Աքեմենյան թագավոր դառնալը եղել է Հայաստանի սատրապ և կրել է Արտաշատ անունը։ Մթա 336թ.-ին նա դառնում է Աքեմենյան թագավոր, իսկ Հայաստանի սատրապ է դառնում Երվանդ 3 Օրոնտեսը որին էլ վիճակված էր վերականգնել Հայաստանի անկախությունը։