Մենք ապրում ենք մի միջավայրում, որն այժմ շատ աղտոտված է։ Առավոտյան փողոցներն արդեն լիքն են մեքենաներով, որոնց ծուխը բացասաբար է ազդում թե՛ մարդկանց, թե՛ բնության վրա։ Ծառեր ու ծաղիկներ քիչ կան մեր շրջակա միջավայրում, դրանց փոխարեն օրեցօր ավելանում են բարձրահարկ շենքերն ու զվարճանքի վայրերը։ Իսկ ամենուր տարածված է աղբի գարշահոտությունը։ Անուշադիր ենք կենդանիների՝ թափառող շների հանդեպ։ Մեր պարտքն է մաքուր պահել մեր շուրջը, խնամքով վերաբերել բնությանը, որպեսզի ունենանք՝ լավ, մաքուր և բարեկարգ միջավայր։