ԿՐՈՆ և ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ

                                                                    ԿՐՈՆ

Կրոն, հասարակական գիտակցության ձև, աշխարհայացք է, որը հիմնված է գերբնական ուժերի, աստվածությունների նկատմամբ ունեցած հավատի վրա։

Կրոնը կարելի է սահմանել նաև որպես

  • Մարդու և Աստծո միավորման մասին գիտություն (ըստ քրիստոնյա հեղինակ և ճարտասան Լակտանտիոսի
  • Կազմակերպված երկրպագում վերին կամ գերբնական ուժերին։

Կրոնը ոչ միայն հիմնված է գերբնական ուժերի նկատմամբ հավատի վրա, այլ նաև սահմանում է որոշակի վերաբերմունք և վարվելակերպ դրա նկատմամբ։

Կրոնի կառուցվածքային տարրեր

Կրոնի կառուցվածքային տարրերն են՝ կրոնական գիտակցությունը, պաշտամունքը և կազմակերպությունը։

Կրոնական գիտակցություն

Կրոնական գիտակցության հիմնական հատկանիշը հավատն է գերբնականի նկատմամբ, որը դրսևորվում է գերբնական էակների (աստվածներ, ոգիներ են), բնական երևույթների միջև գերբնական կապերի (մոգություն, տոտեմիզմ), նյութական իրերի գերբնական հատկությունների (ֆետիշիզմ) գոյության ընդունմամբ, դրանց նկատմամբ հուզական վերաբերմունքով և պրակտիկ պատրանքային փոխհարաբերությամբ։

Կրոնի բնութագրումը նախնադարում

Նախնադարյան հասարակարգում կրոնը սոցիալականորեն պայմանավորված էր արտադրողական ուժերի ցածր մակարդակով, բնության և իրար նկատմամբ մարդկանց հարաբերությունների սահմանափակությամբ։

                            ՔՐԻՍՏՈՆԵՈՒԹՅՈՒՆ

Քրիստոնեություն (հուն․՝ Χριστός՝ «օծյալ»), միաստվածային կրոն, հուդայականության և իսլամի հետ մտնում է աբրահամական կրոնների խմբի մեջ, իսլամի և բուդդիզմի հետ մեկտեղ մտնում է երեք համաշխարհային կրոնների թվի մեջ։

Քրիստոնեություն եզրն առաջին անգամ օգտագործվել է Իգնատիոս Անտիոքացու կողմից (մահ. 113/117) Մագնեզիայի, Հռոմի և Ֆիլադելֆիայի եկեղեցիներին հղած նամակներում։Քրիստոնեության կարևորագույն հրամանակարգն (դոգմա) է՝ մեղքից, մահից և անեծքից մարդուն ազատելու նպատակով իրապես մարմնացած և  մարդացած Աստվածամարդու, Նախահավիտենական Աստծո Որդու՝ Հիսուս Քրիստոսի մասին վարդապետությունը։

Ժամանակի ընթացքում, պատմական հանգամանքների և աստվածաբանական մտքի զարգացման թելադրանքով, քրիստոնեական եկեղեցին ճյուղավորվել, երկփեղկվել է արևելաքրիստոնեական և արևմտաքրիստոնեական ուղղությունների (որոնցից են ՈւղղափառությունըԿաթոլիկությունը), իսկ 16-րդ դարում՝ Ռեֆորմացիայի արդյունքում, ձևավորվել է քրիստոնեության երրորդ մեծ ուղղությունը՝ բողոքականությունը։

Քրիստոնեության սրբազան գիրքը Աստվածաշունչն է. քրիստոնյաների պատկերմամբ՝ Աստծո խոսքը՝ ուղղված իր իսկ արարած աշխարհին։ Հայտնությամբ տրված քրիստոնեական դավանանքի հիմնական դրույթները համառոտ և ամփոփ բանաձևված են Հավատո հանգանակներում։

Քրիստոնեության ծագում

Քրիստոնեությունը ծագել է I դարում Պաղեստինում հրեական միջավայրում, մեսիայի մասին հրեական շարժումների ժամանակ։ Արդեն Ներոնի ժամանակ Հռոմեական կայսրությունում կային քրիստոնեական համայնքներ։

Քրիստոնեական հավատի աղբյուրները կապված են հուդայական Հին կտակարանի հետ։ Աստվածաշնչի համաձայն՝ Հիսուս Քրիստոսը թլփատվել է, դաստիարակվել է որպես հրեա, հետևել է Հին կտակարանի պատվիրաններին, այցելել է սինագոգա շաբաթ օրերին։ Քրիստոսի աշակերտները և առաջին հետևորդները հրեաներ էին։ Քրիստոսի խաչվելուց երեք ու կես տարի անց քրիստոնեությունը սկսվում է տարածվել նաև այլ ժողովուրդների և ցեղերի շրջանում։

Նոր կտակարանի Գործք գրքի համաձայն «Χριστιανοί» գոյականը (քրիստոնյաներ, Քրիստոսի հետևորդներ) առաջին անգամ օգտագործվել է Անտիոք քաղաքում I դարում (Գործք 12։1)։

Սկզբում քրիստոնեությունը տարածվում էր բացառապես միջերկրածովյան հրեական սփյուռքում, սակայն Պողոս առաքյալի քարոզների շնորհիվ այն հետևորդներ ձեռք բերեց նաև այլ “հեթանոս” ազգերի շրջանում։ Մինչր V դարը քրիստոնեության տարածումն ընթանում էր Հռոմեական կայսրության տարածքում և դրա ազդեցության շրջաններում (Մեծ ՀայքՍիրիաԵթովպիա)), հետո (հիմնականում 1-ին հազարամյակի 2-րդ կեսին) այն տարածվեց գերմանական և սլավոնական ցեղերի շրջանում, ավելի ուշ (XIII-XIV դդ․)՝ նաև մերձբալթյան և սկանդինավյան շրջանում։

Հետևորդների թիվ

Ներկայումս աշխարհում ապրում է մոտ 2․44 միլիարդ քրիստոնյա, որոնցից՝

Քրիստոնեության հիմնական հոսանքներ

Թողնել մեկնաբանություն